19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջերմաստիճանը կնվազի

 “Դեկտեմբերի 10-ին սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ տեղումները կդադարեն դեկտեմբների 9-ի ցերեկը”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով եղանակային կանխատեսումներից:

Ըստ բանախոսի՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը ջերմաստիճանը կնվազի 5,  Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով:

Սուրենյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում -2 մինչեւ -4 աստիճան, Շիրակում եւ Գեղարքունիքում այն կնվազի մինչեւ -10 – 12, Արարատյան դաշտում՝ մինչեւ -5:  Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետը վստահեցրեց, որ Երեւանում մինչեւ դեկտեմբերի 15-ը ձյուն չի սպասվում:

“Այս պահին ձյան շերտ է հաստատվել Ապարանում՝ մինչեւ 50մմ, Ջերմուկում եւ Հրազդանում՝ 40-45մմ, մնացած լեռնային գոտիներում՝ 20-30 մմ: Դժվար անցանելի են Աշտարակ-Ապարան, Չարենցավան-Հրազդան հատվածները”,- շեշտեց նա: ԱԻՆ աշխատակիցը կոչ արեց բոլոր վարորդներին երթեւեկել ձմեռային անվադողերով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ