16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գագոն

Գործադիր մարմնի վերջին նիստից հետո ՀՀԿ շարքերում ոգեւորություն է: Մինչ այդ մասնավորապես ՀՀԿ մարզային կառույցներում անորոշություն էր: “Հիմի էս “Բարգավաճը” կարմիր ա՞, թե՞սեւ” ,  ո՞նց վարվենք էս այլընտրանքի հետ…  Էս կողմ գնանք մերոնք են, էն կողմ գնանք՝ մերոնք են”՝ հայտնի ֆիլմի թեւավոր խոսքն էին մեջբերում հանրապետականները՝ նշելով, թե Ծառուկյանը համ իշխանություն է, համ ընդդիմություն:Մեզանից շատ են օգտվում իշխանական լծակներից”,-տարակուսած հայտարարում էին հանրապետականները, սպասելով “մի կոնկրետ հրահանգի”: ԳՄ վերջին նիստին ՀՀԿ-ում որոշել են կոշտ լինել՝ թույլ չտալ ԲՀԿ-ին “համ կույս մնալ, համ հաճույք ստանալ”:

Մինչդեռ ԲՀԿ-ում Ծառուկյանի առաջադրման լուրը կուսակցության գործարար հատվածին անհանգիստ տվայտանքների է մատնել: Չէ որ կուսակցությանն անդամագրվել են իշխանական մոտիվացիայով, իսկ հիմա չեն հասկանում` ինչ է կատարվում, ուր են գնալու: “Փաստորեն, Գագոն մեզ փուռն ա տալիս, սենց ոնց կլինի”,-անհամաձայնության շորշոփը թեւածում է ԲՀԿ-ական գործարարների շրջանակներում: Առայժմ այս մասին շշուկով են խոսում: Թերեւս գիտեն` բարձրաձայնելու դեպքում կհայտնվեն Ծառուկյանի առույծների վանդակում:

Ի դեպ, հակառակ գործարար ԲՀԿ-ականների` Ծառուկյանի քաղաքական թիմը արդեն “ֆռֆռում է” որպես նախագահի թիմ: Այս շրջանակում արդեն ապագա կառավարության կազմն է նույնիսկ քննարկվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ