11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Որակյալ կադրերը փուչիկ են դառնում

“Տարիներ են ծախսվում որակյալ կադրեր պատրաստելու համար, իսկ հետո այդ ամենը փուչիկ է դառնում’’,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղաբան Արեգ Միքայելյանը, ով մտահոգված է  Հայաստանից  ուղեղների “արտահոսքի” և վերջինիս դրական ու բացասական հետևանքների մասին: Նրա խոսքով պետությունը չի գնահատում որակյալ կադրերին, որոնց պատրաստման համար մեծ ջանքեր են ներդրվում ծնողների եւ հենց պետության կողմից:

Միքայելյանը շեշտեց նաև, որ ուղեղների արտահոսքի հետ մեկտեղ առկա է որակյալ կադրերի  ոչ նպատակային օգտագործման խնդիր: “Այն հանգամանքը, որ որակյալ կադրերն աշխատում են ցածր որակ ապահովող ոլորտներում, կորուստ է առաջացնում”,- նշեց բանախոսը` օրինակ բերելով  Քեմբրիջի համալսարանն ավարտած տաքսիստին, ում անգլերենի իմացությունից արտասահմանցի հյուրերը ապշած են մնացել:

“Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց նորմալ աշխատատեղեր ապահովելու խնդիր կա: Մասնագետներ պատրաստելու կոորդինացված քաղաքականություն չկա: Հաշվի չեն առնվում, թե որքան մասնագետներ են  յուրաքանչյուր տարի տալիս բուհերը եւ ինչ ավելցուկ է առաջանում”,- եզրափակեց աստղագետը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ