17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու է երիտասարդն անգործ

Հայաստանում երիտասարդ գործազուրկների թիվը 2012 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 13.3  հազար մարդ: Նրանց 14-15%-ն ունի բարձրագույն կրթություն, 25%-ն ունի միջնակարգ կրթություն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը: Այս ցուցանիշներն, ըստ Հարությունյանի, վկայում են այն մասին, որ խնդիրներ կան կրթություն-աշխատաշուկա հարաբերություններում: ”Պետք է արագ պատրաստվեն այն մասնագետները, որոնք աշխատաշուկայում պահանջված են”,-ասաց նա: Նման խնդիրներից զերծ մնալու համար Հարությունյանի համոզմամբ` պետք է ընլայնել մասնագիտական քոլեջների ցանկը:Քանի որ այսօր շատ ուսումնական հաստատություններ պատրաստում են մասնագետներ, որոնց մեծամասնությունը բժիշկներ ու մարզիկներ են, փոխարենը պահանջարկը ավելի մեծ է արդյունաբերության և սպասարկման ոլորտում: Այդպիսի մասնագետներ պետք է ավելի մեծ թվով պատրաստվեն: 

Երիտասարդների գործազրկության պատճառներից մեկն էլ սխալ մասնագիտություն ընտրելն է`Հարությանի կարծիքով: Մեկ այլ պատճառի մասին բոլորս էլ գիտենք. դա ցածր աշխատավարձն է: Բացի այդ կա նաև աշխատաշուկայի անհամաչափության խնդիր, այսինքն`  կոնկերտ որևէ մասնագիտությամբ աշխատանք փնտրողները մի մարզում են, իսկ նրանց կարիքը կա այլ բնակավայրում: ”Օրինակ` մարզերում բարձրագույն կրթությամբ մասնագետների կարիք կա, սակայն նրանք Երևանում են: Բացի դա սեռային հավասարակշռվածութան խնդիր ևս կա”,-նշեց Սոնա Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ