17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Բժիշկ, մարքեթինգ, մենեջեր… ամենապահանջված մասնագիտությունները

Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում զբաղվածության տվյալները:

Այսպես. ՛՛Զբաղվածության պետական ծառայության՛՛ գործակալության տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 73 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.4%-ով: Գործազուրկների թվաքանակում աշխատանք փնտրողները 62.7 հազարն են:  Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է մոտ տասը տոկոսով: ՛՛Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.9%-ը: Երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 13.3  հազար մարդ: Պաշտոնական թվերով՝ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10.400 աշխատանք փնտրող: Նրանցից 6054-ը կանայք են, իսկ 3157-ը՝ երիտասարդներ:

Հարությունյանը նշեց նաև, որ աշխատաշուկայում պահանջված են հատկապես բժիշկների, մարքեթինգի, մենեջերների, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների, գանձապահներ, էլեկտրիկներ, կարողներ, վարորդներ, վաճառողներ, խոհարարներ, մատուցողներ, հացթուխներ, դեղագործներ:

Զբաղվածության պետական ծառայությունը խորհրդատվություն է  տրամադրել նաև 255 սիրիահայի, որոնցից 197-ը ներկայացել են զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններ:  Այս կենտրոններում հաշվառվել են 38-ը, աշխատանքի են տեղավորվել 46-ը:

 Նշենք նաև, որ դեկտեմբերին 16-ին կազմակերպվելու է աշխատանքային տոնավաճառ հատուկ սիրիահայերի համար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ