Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Աշխատանքային գործունեություն
1969-1972 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոլտնտեսական
1978-1982 թթ. – Երևանի «Բազալտ» գործարանի աշխատանքի գծով տնտեսագետ
1986-1991 թթ. – Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար
1991-1993 թթ. – Կոտայքի շրջխորհրդի գործկոմի էկոնոմիկայի բաժնի տնտեսագետ
1993 – 1996 թթ.- Կոտայքի շրջանի սոցիալական ծառայության պետ
1996 թ.- Կոտայքի մարզպետարանի սոցիալական պաշտպանվածության բաժնի պետ
1996-1999 թթ. – Աբովյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն
1999 – 2002 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ, սոցիալական աջակցության վարչության պետ
2002 – 2012 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի) «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
2012 թ. դեկտեմբերի 6-ից` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ