11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ ողբերգության վերքերը դեռեւս չեն բուժվել եւ ազդում են տարածաշրջանի վրա.

“Քարդաշյանները բացեիբաց հայտարարում են իրենց հայկական ծագման եւ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Նրանք շատ հայտնի են հայերի շրջանում”,- “The Times of India” հնդկական թերթին է հայտնել “Մոխրագույն գայլեր եւ սպիտակ աղավնիներ” գրքի հեղինակ, գրող Ջոն Բալյանը:

“Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած մեծ ողբերգության վերքերը դեռեւս չեն բուժվել: Ողբերգության, որի ընթացքում 1,5 մլն հայ է սպանվել, հետեւանքները տասնամյակներ անց էլ ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Չնայած աշխարհին ուղղված բազմաթիվ խնդրանքներին` ճանաչել այդ հանցագործությունը, երկրները հիմնականում աչք են փակում դրա վրա”,-ասել է գրողը` նկատելով, որ Հոլոքոստն այնքան լավ փաստագրված չէ, որքան Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեական համայքնը շատ ազդեցիկ է:

Դոկտոր Ջոն Բալյանի կյանքի պատմությունը շատ հետաքրքիր է: Նա ծնվել է Անատոլիայում` պատմական հայկական քաղաք Դիարբեքիրի մոտ գտնվող մի խուլ գյուղակում: Նրա ընտանիքն աղքատ է եղել, եւ նա մեծացել է չքավորության մեջ` թափառելով մի քանի մերձավորարեւելյան եւ եվրոպական երկրներում: Շնորհիվ անծանոթների բարության` նա հայտնվել է Ամերիկայում  եւ ընդունվել Կոլումբիայի համալսարան:

Երբ նա որոշել է պատմել իր պատմությունը, համոզված չի եղել նրանում, որ մարդիկ կընթերցեն իր հուշագրությունները: Այդ պատճառով էլ նա որոշել է իր իրական պատմությունը մշակել եւ վերածել գեղարվեստական ստեղծագործության, չնայած իր խոսքով` այն ամենն ինչ նկարագրված է գրքում, իրական է:

Բալյանը ցանկություն է հայտնել, որ իր պատմությունն էկրանավորվի եւ ուրախություն է հայտնել այն առթիվ որ ռեժիսոր Շեքհար Կապուրը հետաքրքրություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հարցում: “Չնայած ֆիլմը կլինի մեկ այլ գքրի հիման վրա, որը մի քանի տարի առաջ է լույս տեսել”,-նշել է գրողը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ