19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Գյումրեցիները փորեցին իրենց գերեզմանը՛՛

”Հայաստանի 13 քաղաքների համար գնահատված է սեյսմիկ ռիսկը, դա մեծ առաջընթաց է”,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը խոսելով՝ Սպիտակի երկրաշարժի մանրամասների և  դասերի մասին: Վերջինիս խոսքով՝ Հայաստանում ամենավատ վիճակը ապահովագրական վիճակն է, երկրաշարժից ապահովագրումը ունի լուրջ խնդիրներ:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենը կարևոր ու գլխավոր համարեց երկրաշարժի կանխատեսումը:՛՛Փաստացի տվյալներից ելնելով՝ մասնագետները փորձում են կանխատեսել երկրաշարժը՛՛: Մասնագետը համոզված է, որ երկրաշարժի վնասների մեծությունը կապված է անտեղյակության հետ, հատկապես բնակիչների կողմից բնակարանների ձևափոխման: Օրինակ՝ 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Գյումրիում բնակիչները թույլ են տվել այնպիսի ձևափոխություններ, որոնք հանգեցրել են սեյսմակայունության խախտման:

՛՛Գյումրիում փլուզված շենքերի 10%-ի մեղավորները բնակիչներն էին, որոնք առանց թույլտվության ձևափոխություններ են արել, փորելով իրենց գերեզմանը՛՛,-եզրափակեց Սերգեյ Նազարեթյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ