12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պաշտոնանկ արվեցին. կոռուպցիոն ռիսկերը վերացա՞ն

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգի հանձնաժողովների վեց նախագահներն եւ բժիշկ փորձագետներ ազատվել են աշխատանքից: Այս մասին այսօր կառավարությունում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

՛՛Սա հանձնաժողովների գործունեության հետ կապված է, այս ընթացքում իրականացվել են ստուգումներ և խորը ուսումնասիրություններ գործակալության փորձաքննական բաժիններում՛՛,-ասաց նախարարը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք փոփոխություններ և նախատեսվում են միջոցառումներ, որոնք ուղղված են գործընթացի հստակեցմանը: ՛՛Մենք նախատեսում ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեն նաև բժիշկներն ու հասարակական կազմակերպությունները՛՛,-ասաց նախարարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս խնդիրը մեծ հանրային հնչեղություն է ստացել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպիցոն ռիսկեր կան այս ոլորտում: ՛՛Հիմա ձեր կողմից իրականացված միջոցառումները և այդ որոշումները ստեղծո՞ւմ են բավական երաշխիքներ, որ կոռուպցիոն ռիսիկերը բացակայեն ՛՛,-հարցրեց վարչապետը:

Նախարարը պատասխանեց, որ այս ընթացքում արված աշխատանքները բավական օգուտ են տվել, և այս որոշումներով շատ ավելի մեծ քայլեր արված կլինեն, բացի այդ, կկարագավորվի այս ոլորտի աշխատավարձերի հարցերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ