17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

2013թ.-ի փետրվարի 18-ը՝ նախագահի ընտրության օրը

Ընթացիկ շաբաթավերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, կարելի է ասել, որ, ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ.-ի փետրվարի 18-ը:

Համաձայն Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի, ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձել է 2008թ.-ի ապրիլի 9-ին` 5 տարի ժամկետով:

Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրության օրվա մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Տեղեկացնում է ՛՛Փաստինֆոն՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ