12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Henaran.am-ը Պուտին-Էրդողան հանդիպման արձագանքը պարզել է Մոսկվայից

“Մոսկվայում թեեւ գոհ են Էրդողան-Պուտին հանդիպումից, սակայն առանձնապես տպավորված չեն”, -այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ռուսական “Российские вести” պարբերականի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը:

Դեկտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինը, ավարտելով Թուրքիա կատարած այցը, վերադարձել է Մոսկվա: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը քննարկել է ոչ միայն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները: Օրակարգում եղել է սիրիական հարցը:

Henraran.am –ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կգերադասի Թուրքիայի հետ տնտեսական շահը՝ Սիրիայի հարցում գնալով որոշակի զիջումների՝ Տարասովը նշել է, որ թեեւ տնտեսական շահն այս պահին հաղթանակած է, սակայն դա իր դրական ազդեցությունը կունենա նաեւ քաղաքական հարթությունում:

“Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններն այս պահին գերադասվում են քաղաքականից: Թեեւ ինչպես ցույց է տալիս փորձը, տնտեսական լավ հարաբերությունները կարողանում են ճնշում գործադրել քաղաքականության վրա: Այս ընթացքում Մոսկվան ու Անկարան փորձում են փոխզիջման եզրեր գտնել Սիրիայի հարցում”,-նշել է Տարասովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ