18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անունդ փոխի. ՀԱԿ անդամը` ՀՀԿ-ականին /վիդեո/

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ դեկտեմբերի երկուսին Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում և Ավանի թիվ մեկ ընտրատարածքում կայացած լրացուցիչ ընտրություններն արդար չեն անցել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նրան հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ նշելով, որ շատ լավ ընտրություններ են անցել: ՛՛Եթե որևէ մեկը փորձի մակդիրներ կպցնել, ապա կնշանակի, որ նա սև ակնոցներով է նայում ամեն ինչին՛՛,-ասաց Ավետիսյանը:

Սակայն Եղիազարյանը կրկին նկատեց, որ այս ընտրություններոմ ընտրվել են նրանք, ովքեր արժանի չեն եղել: Ինքը նույնիսկ մարդկանց ասել է, որ պետք է ընտրեն ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանին՝ իմանալով, որ չի հաղթելու, սակայն Սաֆարյանը մոտ երեք հազար ձայն է հավաքել: Ի պատասխան՝ Սուքիասյանը նշեց, որ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը մոտ տասնութ հազար ձայն է հավաքել և սա արդեն ազատ ու առանց կեղծիք ընտրությունների մասին է վկայում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ընդդիմությունը չմիավորվեց Ստեփան Սաֆարյանի շուրջ: Գուրգեն Եղիազարյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց: Միայն կրկնեց, թե ինքը գիտեր, որ Սաֆարյանը չի ընտրվելու:

ՀԱԿ-ՀՀԿ բանավեճը թեժացավ այն աստիճան, որ Եղիազարյանը Սուքիաս Ավետիսյանին առաջարկեց փոխել իր անունը, թե “Սուքիասը թուրքերեն անուն է և նշանակում է՝ ջուր կտրող”: ՀՀԿ-ական պատգամավորն էլ, թե ” Անունս հունարեն է և գրվում է իա տառերով և ոչ թե յա-ով”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ