Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը չի գալու Հայաստան
Չնայած արդեն պարզ է, թե երբ են ՀՀ ժողովրդական արտիսուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը տեղափոխելու Երեւան, բայց դեռ հստակ չէ, թե ինչից է մահացել երգչուհին: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա մամուլի պատասխանատու Մարիա Ղուկասյանը: “Երգչուհու դին չի հանձնվել հարազատներին: Դիակի հետ կտրվեն նաեւ փորձաքննությանը արդյունքները”,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է մի փոքր էլ սպասել: Բնականաբար, դատարանին դիմելու հարց այս պահին չի կարող լինել: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա խոսնակի հավաստմամբ, առայժմ նման խնդիր չկա: “Եթե անկեղծ լինեմ, ապա դա ընթացքում կպարզվի, սակայն կառավարությունը բոլոր ծախսերը հոգալու է”,-ասաց նա:
Մարիա Ղուկասյանի խոսքով, վերջերս քննարկումների տեղիք է տալիս այն հարցը, թե ի՞նչու պիտի երգչուհին ֆինանսական խնդիրներ ունենար:” Նա իր լրիվ գումարները, համերգներից ստացված հասույթը ներդրել է “Այլևս երբեք” կարգախոսով ծրագրում: Ինքը համերգներով է նույնիսկ այդ մասին հայտարարել”,-ասաց մամուլի պատասխանատուն:
Ի դեպ, երգչուհու հարազատներից ԱՄՆ-ից գալու են քույրը, աղջիկն ու տղան: Ամուսնու՝ Հրահատ Գեւորգյանի առողջությունը վատթարացել է, եւ բժիշկները նրան արգելել են տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը նույն օրը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում: