11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետությունից ստանում եմ միայն 18.200 դրամ թոշակ. երկու հաշմանդամ երեխաների միայնակ մայր

՛՛Իմ երկու երեխաներն էլ  հաշմանդամություն ունեն, բայց ես վարձով տանն եմ ապրում, և պետությունից ստանում եմ միայն  18.200  դրամ թոշակ՛՛,-այսօր ասուլիսում, պատմեց  հաշմանդամություն ունեցող երկու երախաների միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ ինքը մշտապես միջոցներ է հայթայթում իրենց գոյության համար: Իհարկե, կան բարերարներ, որ իրեն օգնում են, սակայն ինքը չի աշխատում, քանի որ միայնակ մայր է, և իր ամբողջ ժամանակը հատկացնում է իր տղային ու աղջկան՝ Սիրանուշին, ով ի դեպ, ևս ներկա էր ասուլիսին:  ՛՛Ես ունեմ բարձրագույն կրթություն, բայց նախընտրել եմ կրթել իմ երեխաներին, իրենք ձգտում են նմանվել լրիվ առողջ երեխաներին՛՛,-ավելացրեց Մերին: Նա հայտնեց նաև, որ իր աղջիկն ստացել է նկարչական մրցույթի պատվոգիր ԱՄՆ-ի դեսպանի կողմից, տղան ևս պատվոգրեր է ստացել:

Սակայն այս ամենին զուգահեռ ընտանիքը չի ստանում սոցիալական նպաստ կամ փարոս, քանի որ Մերիի հոր էժանագին մեքենան նրանց անունով է գրանցված: Պետությունը վճարում է բուժօգնության ծախսերը, սակայն դեղորայքների մի մասը, Մերիի խոսքով, իրենք են գնում:

՛՛Հայաստան համահայկական հիմնադրամը արդեն մեկ տարի է՝ վճարում է տան վարձս, սակայն այդ ծրագիրն էլ հիմա կվերջանա, ի՞նչ եմ անելու՛՛,-ասաց Մերին:

Նա նշեց նաև, որ Հայաստանում իրենք նաև տեղաշարժման խնդիր ունեն: ՛՛Մենք ուշացանք, քանի որ տեղափոխության խնդիր ունենք: Տաքսիները մեզ չեն տեղափոխում, ասում են ցեխոտ է սալյակը՛՛:

Վերջում Մերին պատմեց, որ իր դուստրը   հաճախում  է դաշնամուրի, և հույս ունեն, որ դա էլ նրա ապագան կլինի:

Ասուլիսին ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հավելեց, որ 2013 թվականի բյուջեից Երևանի քաղաքապետարանը 25 մլն դրամ է հատկացնելու ավտոբուսները հաշմանդամություն ունեցող երեխաներին հարմարեցնելու համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ