15 Մարտի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ-ը տխուր վիճակում է

Ազգային ժողովի պատգամավոր, ՍԻՄ նախագահ  Հայկ Բաբուխանյանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական անցուդարձին` լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ընդդիմությունը կաթվածահար վիճակում է: “ Իմ կարծիքով, ընդդիմությունը չունի ընտրություններին մասնակցելու ո´չ գաղափարական, ո´չ մարտավարական ծրագիր:” Ընտրական օրենսգրքի”-ի փոփոխությունների պահանջը կապ չունի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու հետ”,-ասել է նա: Պատգամավորի վերլուծությամբ ՀԱԿ-ը հայտնվել է “տխուր վիճակում” եւ այսօր չունի կայուն ընտրազանգված: Ինչ վերաբերում է 2008թ-ին, ապա  ՀԱԿ-ի ընտրազանգվածը գնաց Ռոբերտ Քոչարյանի դեմ, ոչ թե ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բաբուխանյանի կարծիքով, միասնական թեկնածու չի կարող լինել, որովհետեւ  ընդդիմությունը չունի հաղթելու հնարավորություն:  Գործող նախագահ Սերժ Սարգսյանից իհարկե դժգոհություններ կան, բայց  հարգանքը շատ մեծ է: “ Լիդեր ընտրելիս պետք է հասկանալ, որ նա չի դավաճանի մեր ազգային շահերը, երկիրը չի տանի ցնցումների”,-ասել է Բաբուխանյանը

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ