Այսօր մեկնարկում է “Մանկական Եվրատեսիլ-2012”-ը /վիդեո/
Այսօր` դեկտեմբերի 1-ին, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում մեկնարկում է “Մանկական Եվրատեսիլ-2012″-ը, որին մասնակցում է 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Բելգիան, Բելառուսը, Իսրայելը, Ալբանիան, Վրաստանը, Ռուսատանը, Նիդերլանդները, Մոլդովան եւ Ուկրաինան: Հունաստանը եւ Կիպրոսը հրաժարվել են մրցույթին մասնակցել ճգնաժամի պատճառով:
Նշենք, որ “Մանկական Եվրատեսիլի” առաջին մրցույթը տեղի է ունեցել Կոպենհագենում 2003-ին եւ միանգամից այն շատ հայտնի է դարձել Եվրոպայում:
Ինչպես հայտնի է, Հայաստանը մրցույթում կներկայացնի “Compass Band” խումբը` “Sweetie Baby” երգով:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ “Մանկական Եվրատեսիլին” մասնակցեց 2007-ին: Իսկ 2010-ին 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր “Մամա” երգով հաղթանակ բերեց Հայաստանին: