14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

“Կարող եք մեզ վրա հույս դնել”. Ժոզե Մանուել Բարոզուն ` Սերժ Սարգսյանին

“Անցած տարի Բրյուսելում կայաացածա մեր  արգասաբեր հանդիպումից հետո ես մեծ հետարքրքրությմանբ եմ եկել ձեր երկիր` ականատես լինելու այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստնում”,- քիչ առաջա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համտեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպականա Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

“Հայաստանը Եվրամիության համար կարեւոր գործընկեր է եւ երկկողմ հարաբերությունների եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում”,-շեշտց նա: Ժոզե Մնուել Բարզոզոն գոհունակություն հայտնեց Ասոցացման համաձայանգրերի շուրջ ընթացող բանակցություններից եւ հույս հայտնեց, որ այդ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն մինչեւ Արեւելյան գործընկերության 2013-ի վիլնյուսյան գագաթաժոողվը:

Եվրահաձնաժողովի նախագահը նշեց, որ վիզաների դյուրինացման շուրջ համաձայնագրերը կսոտարագրվեն արդեն այս դեկտեմբերին, որին կհաջորդեն ռեադմիսիայի շուրջ բանակցությունները: Ժոզե Մանուել Բարոզոն , խոսելով ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություներից, նշեց .”Ես առիթ ունեցա շնորհավորել նախագահ Սարգսայնին մայիսին անցկացված ընտրությունների համար: Ես հավաստիացում ստացա, որ կլուծվեն այն թերութունները, որոնք տեղ են գտել”:

Եվրահանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ սպասվող նախագահական ընտրությունները ՀՀ-ում անթերի կլինեն` ազատության եւ թափանցիկության տեսանկյունից: “Ժողովրդավարական ազատությունները, դատաիրավական համակարգի բարեփոխումները եւ այլ իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը մեր գործընկերության աորտան են:Ուրախ եմ տեսնել նախագահ Սարգսյանի հանձնառու վերաբերմունքն այս ուղղությամբ”,-շեշտեց նա եւ հավելեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է օժանադակել Հայաստանին:

Նա նշեց, որ ԵՄ-ը այս տարի ավելացրել է մեր երկրին տրամադրվող օժանդակությունը` սկսած դատաիրավական համակարգից մինչեւ կրթության ոլորտ: Անդրադառնալով ԼՂ հիմախնդրին` եվրոպացի պաշտոնյան շեշտեց` խաղաղությունը եւ տարածաշրջանային կայունությունը եւս անհրաժեշտ պայման են ԵՄ հետ համագործակցության համար: “ԵՄ-ն սատարում է Մինսկի խմբի ջանքերը”,-ընդգծեց նա եւ հավելեց, որ ԵՄ-ը պատրաստ է խորացնել վստահության մթոնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերը, եթե կողմերը ադպիսի ցանկություն ունենան: “ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի ապագայով: Մենք պատրաստակամ ենք ձեզ հետ միասին աշախտել, որ իրկանացվեն ՀՀ քաղաքացիների բոլոր շահագրգռությունները: Կարող եք մեզ վրա հույս դնել”,-դիմելով Սերժ Սրագսյանին`իր խոսքը եզրափակեց Եվրահանձնաժոողվի նախագահը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մանուել Բարոզոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի հրավերով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նա երեկ մասնակցել է ԵԺԿ եւ Արեւեկլկյան գործընկերության գագաթանաժողովին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ