22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը չփոխվեց/վիդեո/

Հունվարի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքը ուժեղացված հսկողության տակ է: Ներսում սկսվեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:  Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր. Օրենսգրքի 2 հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափի վնաս: Մեղադրյալի աթոռին են նաեւ ՃՈ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը: Ստեփան Կարախանյանը դատարանի դահլիճ մտնելով`  լրագրողներին ասաց. ” Նկարե՛ք, նկարե՛ք, էնքան նկարեք մինչեւ կշտանաք՝ մեռնե՛ք”:

Ի դեպ,  լրագրողները հետ չմնացին եւ պատասխանեցին մեղադրյալին` “ավելի լավ է նկարելով մեռնենք, քան՝ բենզին գողանալով”։

Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոցը: Մասնավորապես  կալանքը փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Փաստաբանի հիմնավորմամաբ` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանի խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ՃՈ նախկին պետի հարազատները վերականգնել են պետության հասցված 137 միլիոն դրամը, պատրաստ  են նաեւ վերականգնելու  փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը:

Մեղադրյալ Մարգար Օհանյանը դատարանին խնդրեց  առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ: Մ. Օհանյանի խոսքով, ինքը  շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նրան հատկապես հետաքրքրում էր մի հանգամանք`  2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավոր Պապոյանը հայտարարեց, որ  քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի: Փաստաբանի միջնորդությանը առարկեց միայն մեղադրողը, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ժամը 14.30-ին վերսկսելով դատական նիստը` դատավոր Պապոյանը հայտարարեց, որ մերժում է  Մարգար Օհանյանի փաստաբանի միջնորդությունը` խափանման միջոցը փոխելու մասին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի. Aravot.am
http://youtu.be/19_gOSq-7WQ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ