22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը ոստիկան է ծեծել

Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին պատմել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչել են կրակոցներ:

Արթիկցիներըի պատմելով,  Արթիկի Բաղրամյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում, երբ իր ծառայությունն է կատարելիս եղել ոստիկանության Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանը, նրան է մոտեցել Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը՝ իր կողմից վարած “Վազ 21 07” մակնիշի 03 ՕՏ 883 համարանիշի ավտոմեքենայով: Ա. Բաղդասարյանը Լ.Մինասյանին կանչել է զրույցի, սակայն ոստիկանը պատասխանել է, որ ինքը ծառայության մեջ է:

Ա. Բաղդասարյանը խաբեությամբ նրան նստեցրել է ավտոմեքենան, ապա մեքենան քշել է անհատ ձեռներեց Վահագն Քոչարյանին պատկանող սրճարանի ուղղությամբ: Հասնելով սրճարանի մոտ՝ նա ոստիկանության աշխատակցին խաբեությամբ մտցրել է նշված սրճարան ու սրճարանի առանձնասենյակներից մեկում Ա. Բաղդասարյանը եւ արդեն սրճարանում գտնվող Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչներ Մհեր Խաչատրյանն ու վերջինիս հորեղբայր Ավթանդիլ Խաչատրյանը սկսել են հայհոյանքներ եւ սպառնալիներ տալ ոստիկանության աշխատակցի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել:

Սրճարանի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե «էդ միլիցեն իր ատրճանակից օդ չկրակեր, ապա կամ հիվանդանոցում էր հայտնվելու, կամ ավելի բեթար օրն էր ընկնելու»:

Ոստիկանի մոտ եղել է իրեն ամրակցված հաշվեցուցակային “Մակարով” տեսակի ատրճանակը:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Արթիկցիները նաեւ պատմել են, որ Ա. Բաղդասարյանը ԱԺ պատգամավար Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի եւ նրա հոր՝ Կամոյի թիկնազորից է: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի տուգանային հրապարակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ