10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանի մոտ չխոսեցին

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին` բողոքելով  ոլորտում տիրող իրավիճակից:  Նրանք հատկապես դժգոհում էին նախրար Արթուր Պետորսյանից: Նույն օրը լրատվամիջոցներում նամակը հրապարակելուց հետո նախարարությունը  հաղորդագրություն տարածեց, որ մամուլի ասուլիս է լինելու բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ: Ավելի ուշ, նախարարությունը  սակայն  հայցելով ԶԼՄ-ների ներողամտությունը` տեղեկացրեց, որ ասուլիսը հետաձգվում է: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր երեկոյան նախարարը, փոխնախարարները, վարչությունների պետերին եւ ՊՈԱԿ-երի տնօրեններին կոնյակի գործարան է հրավիրել  Գագիկ Ծառուկյանը ` պարզելու իրավիճակը: Ինչքան էլ զարմանալի է, Ծառուկյանի մոտ տնօրենները չբողոքեցին եւ ասացին, որ տեղյակ չեն նամակից:

Նշենք նաեւ, որ նախարարության լրատվական բաժնի պետ Իվետա Տոնոյանը Henaran.am-ին ասել էր, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ