22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանապետը խրախուսել է ավազակային հարձակումը բացահայտողներին

Հոկտեմբերի 25-ի երեկոյան, ժամը 21.55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղևորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռևս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել և նույն մեքենայով դիմել են փախուստի:

Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու թիվ 137 տան մոտ:

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989 թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988 թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987 թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի և ոմն Վարուժի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու և նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:

Հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման ՀՀ ոստիկանության պետի կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ