11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր մանրամասներ երեք երեխաների մոր մահվան դեպքից. «Ժողովուրդ»

Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում վիրահատվելու արդյունքում մահացած Կարինե Աղաբեկյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:

Հիշեցնենք, որ երեք երեխաների մայրն օգոստոսի 19-ին Մարգարյան հիվանդանոցում լաբորոսկոպիկ ճանապարհով վիրահատության էր ենթարկվել, պետք է 40 րոպեում հեռացնեին նրա արգանդի միոման: Սակայն երկու ժամ անց բժիշկը դուրս է եկել և ասել, թե արյունահոսություն է սկսվել. պետք է արգանդն ամբողջությամբ հեռացնել: Արգանդը հեռացնելու ժամանակ էլ վնասել է աղիներն ու այլ ներքին օրգաններ: Գրեթե անկենդան Կարինեին հասցրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղի բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարել են նրա կյանքի փրկելու համար, բայց այդպես էլ չի հաջողվել:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություն ստանալ Մարգարյան հիվանդանոցում Կարինեին վիրահատած բժշկից՝ Արմեն Գասպարյանից: Սակայն նա հրաժարվեց տեղի ունեցածի վերաբերյալ խոսել՝ ասելով. «Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննություն է նշանակված, արդյունքները կլինեն, կհրապարակենք: Ես կարծում եմ, որ վիրաբուժական սխալ չկա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ