ՀՀԿ-ն ամփոփեց իսլամական աշխարհի խնդրին վերաբերող մրցույթը
Հունվարի 14-ին ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ամփոփեց “Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալները եւ պատճառահետեւանքային կապի վերլուծությունը” թեմայով վերլուծական աշխատանքների մրցույթի արդյունքները:
Մրցույթին ներկայացված աշխատանքների ընտրությունը կատարվել էր մրցութային մասնագիտական հանձնաժողովի կողմից: Լավագույնը ճանաչված աշխատանքի հեղինակ Դավիթ Սարգսյանը պարգեւատրվեց 100.000 դրամով, իսկ 3-րդ տեղերը գրաված Սոնա Սարգսյանն ու Նաիրա Պողոսյանը` 50.000-ական դրամով:
Մասնակիցները պարգեւատրվեցին նաեւ գրքերով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Հաղթողներին եւ մասնակիցներին շնորհավորեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովի նախագահ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Օգտվելով առիթից, Կ.Ավագյանը նաեւ շնորհավորեց ներկաներին Ցեղակրոնի օրվա առթիվ` նշելով, որ ցեղակրոնությունը գենը կրելու կարողությունն է, եւ յուրաքանչյուր հայորդի ցեղակրոն է: