ՀՀԿ-ն նոր որակ կապահովի՞

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ակտիվացնում է կուսակցական- քարոզչական աշխատանքները ոչ միայն տեղական կառույցներում, այլեւ տեղեկատվական ոլորտում:
Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ պաշտոնական կայք-էջը` hhk.am-ը շուտով կներկայանա բոլորովին նոր դիզայնով եւ որակով: ՀՀԿ պաշտոնական կայք-էջը, որը մինչ այս գործում էր ոչ այնքան ինտենսիվ, ավելի օպերատիվ կերպով կներկայացնի կուսակցական աշխատանքները:
ՀՀԿ-ն որոշել է շեշտադրել կուսակցական քարոզչության` հատկապես տեղեկատվական ուղղվածությունը: Այս նպատակով լուրջ աշխատանքներ են տարվում, մասնագետների պրոֆեսիոնալ թիմ է հավաքվում: Կայքի պատասխանատուն, մեր տեղեկություններով, լինելու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: