Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում և թեմերում:
Մայր Աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Հառիճավանքի ընծայարանում:
2011թ-ի դեկտեմբերին ձեռնադրված հոգևորականներից Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում՝ որպես Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու: Տ. Ահարոն աբեղա Շախվերդյանը նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի փոխտեսուչ: Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը կշարունակի իր ծառայությունը Մայր Աթոռի Դիվանատանը, իսկ Տ. Ենովք քահանա Եսայանը` Հայոց բանակում:
Henaran.am-ին փոխանցում են Մայր աթոռի մամլո դիվանից