24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումները ներդաշնակ են. ՀՀ արտգործնախարար

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։

  Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Արտգործնախարարը նշել է, որ հաշվետու տարում շարունակվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որոնք արդեն չորս տարի շարունակ արտացոլվում են ԵԱՀԿ շրջանակներում: 

Որպես նշվածի ապացույց, Էդվարդ Նալբանդյանն առանձնացրել է Սոչիում  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ տեղի հանդիպումը,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դովիլյան համատեղ հայտարարությունը եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Կազանում, որն  առաջընթաց չարձանագրեց Ադրբեջանի ղեկավարության` հերթական անգամ պայմանավորվածություններից հետ կանգնելու և բազմաթիվ նոր փոփոխություններ առաջադրելու պատճառով:

 Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` Էդվարդ Նալբանդյանն ասել է.” Վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ