11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից մարտի 1-ի զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը կընդունի մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին: Հանդիպումը տեղի կունենա վաղը` ժամը 9-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:  Այս մասին   Henaran. am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Henaran. am-ն արդեն տեղեկացրել էր, որ  այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Համազեկուցողները հայաստանյան քննարկումների ժամանակ ի թիվս այլ խնդիրների, անդրադառնալու են 2008թ. մարտին 10 անձանց մահվան հետ կապված` ԵԽԽՎ 1837 բանաձեւի դրույթների իրականացմանն առնչվող հարցերին:

Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի զոհերի հարազատները Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման խնդրանքով դիմել են ԵԽ հայաստանյան գրասենյակին, եւ իրենց խնդրանքն ընդունվել է: Նկատենք, որ ԵԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ մարտի 1-ի զոհերի հետ Ջոն Պրեսկոտի հանդիպման մասին չէր նշվում:

Henaran. am-ին Սարգիս Քլոյանն ասաց, որ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից ակնկալիքները մեծ չեն. “Ոչ մի ակնկալիք չունենք, ուղղակի  հանդիպում ենք, տեսնենք: Երեք անգամ մենք արդեն հանդիպել ենք, նա խոստումներ տվեց, բայց որեւէ խոստումն իրականություն չդարձավ, երկրորդ` Եվրախորհրդում մարտի 1-ի էջը փակված համարեցին”:

Սարգիս Քլոյանը տեղեկացրեց, որ Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ կանդրադառնան Հատուկ քննչական ծառայության միջանկյալ զեկույցին, որը վերջինիս խոսքով, խայտառակություն է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ