04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կտա էթիկայի հանձնաժողովը

ԱԺ պատգամավոր, հանրապետական Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով  էթիկայի հանձնաժողովի  մասին` մասնավորապես ասաց,   որ այն  հասարակական մեխանիզմ է` զսպվածության, հակակոռուպցիոն էլեմենտներով:

Ի հակադրություն նրա  “Ազատ դեմոկրատներ”  կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը ասաց.’ Էթիկայի հանձնաժողովը 3-4 օր է, ինչ ծնվել է, եւ  միայն թերահավատություն է առաջացրել’:

Ա. Սեդրակյանը մտավախություն հայտնեց.  ‘Մեր հանրությունը հերթական անգամ հիասթափվելու է, ես չեմ ցանկանում, որ այդպես լինի, մենք երբեւէ հաշվի չենք առնում մեր ժողովրդի հիասթափությունը: Եթե մենք չունենք անկախ դատական համակարգ, ապա ինչի են բերելու գործերի վարույթները’:

“Այս կառույցն ունի մեծ երաշխիքներ, ազատ է ցանկացած պետական մարմնից: Պետք չէ վատատես լինել, քանի որ էթիկայի հանձնաժողովի աշխատանքը չենք տեսել”,-ասաց պատգամավորը:

Ա.Սեդրակյանը զուգահեռներ անցակացնելով էթիկայի  եւ  հանրային հանձնաժողովների միջեւ` նկատեց, որ   Էթիկայի հանձնաժողովը հանրային խորհրդի նման ստեղծված մի իմիտացիոն մարմին է, որը որեւէ էական նշանակություն չի ունենա:

ՀՀԿ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ գնահատականներից, հույս հայտնեց, որ հանձնաժողովը դրական ցուցանիշներ կարձանագրի, անգամ  բացառեց հանձնաժողովի անդամների կողմից կոռուպցիոն ռիսկերը:

Հովհաննես Սահակյանը սրանում համոզված է, քանի որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարով, ինչի նախագահի պաշտոնավարման ժամկետից շատ է, իսկ  նրանց  աշխատավարձը` միջինից  16 անգամ բարձր է:


KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ