13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հանուն ընկերոջ` “գցեց” հայրիկին

Օրերս հետաքրքիր պատմությունն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում: Հունվարի 7-ին ոստիկանության Վարդենիսի բաժին էր դիմել բնակիչներից մեկը` հայտարարություն տալով, որ գողություն է կատարվել տնից`խոշոր գումար է կորել:

Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվեց, որ իրականում ոչ մի գողություն չի եղել: Տնից փողը վերցնում էր դուստրը` Մարինե Մանուկյանը եւ տալիս ընկերոջը` Սպարտակ Ավետիսյանին:

Վերջինս պարբերաբար սպառնում էր ընկերուհուն եւ նա էլ ստիպված “դիմում” էր հայրիկի կուտակած հարստության օգնությանը: Ոստիկանությունից Henaran.аm-ին ասացին, որ գործը նախաքննության փուլում է:

Սպարտակ Ավետիսյանը ստորագրության դիմաց բաց է թողնվել: Այլ մանրամասներ ոստիկանությունից չտրամադրեցին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ