09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատում է աշխատանքից, “քանի որ այս կամ այն բարձրաստիճան ոստիկանն իր հետ մոմ չի վառել”

ՀՀ ոստիկանության ցածր օղակներում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անակնկալ որոշումներով պայմանավորված` իրավիճակը շարունակում է սպասողական մնալ: Հատկապես մարզերում, որտեղ ոստիկանության կենտրոնական ապարատից ստացվող տեղեկություններն ավելի ուշ են հասնում, իրավիճակը լարված է:

Henaran. am-ի տեղեկություններով, մարզերում վարչության պետերն աշխատանքի են գալիս`ամեն աստծո օր սպասելով աշխատանքից ազատման հրամանի: Մեր աղբյուրները հաղորդում են, որ առաջիկա օրերին ոստիկանության վարչության կամ բաժինների եւս  3 պետեր հրաժեշտ կտան պաշտոններին: Այստեղ անգամ կատակում են, թե նոր ոստիկանապետը ազատում է աշխատանքից, “քանի որ այս կամ այն բարձրաստիճան ոստիկանն իր հետ մոմ չի վառել”:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո Վլադիմիր Գասպարյանը կադրային լուրջ փոփոխություններ սկսեց: Համակարգի “զբոսաշրջիկներից” եւ “անշարժ գույքերից” ազատվելու գործընթացը ոստիկանապետը շարունակում է:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ