Առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան
Այսօր ողջ հանրային կյանքը ընկղմված է նախընտրական մրցապայքարի մեջ եւ շատ բան ենթարկվում է այդ մրցապայքարի գրված եւ չգրված կանոններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության /ՔԴՄ/ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով, առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան ՀՀ-ԵՄ համընթաց եւ մեր աշխարհա-քաղաքական հետագա զարգացումների համար:
“Մենք կանգնած ենք լրջագույն հնարավորության առջեւ: Մենք կարող ենք այնպես անել, որ ընտրությունների արդյունքները, եթե անգամ ոմանց չբավարարեն, չվիճարկվեն հիմնական խաղաղացողների եւ հանրության կողմից: Եթե սա հաջողվեց, ՀՀ լուրջ զարգացման հնարավորություն կստանա, եթե բաց կթողնենք այս հնարավորությունը, մենք մեզ փակուղու մեջ կդնենք”,-ասել է Խոսրով Հարությունյանը:
ՔԴՄ նախագահի դիտարկմամբ, սա միայն քաղաքական կուսակացությունների եւ իշխանության խնդիրը չէ , սա բոլորին պետք է հետաքրքրի:
“Հասարակության յուրաքանչյուր անդամից հիմնական պահանջը լինելու է սա: Ոչ թե այն, թե ով կընտրվի, այլ այն , թե ինչպես կընտրվի”,-հավելել է Խոսրով Հարությունյանը: