19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայեր, երջանի՞կ եք /վիդեո/

Չնայած ‘WIN-Gallap International’ hիմնադրամի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքներով Հայաստանի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկներից են, սակայն այս տեսակետին համաձայն չեն հոգեբան Կարինե Նալչաջյանը   եւ ԵՊՀ կիրառական սոցոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

Տիկին Նալչաջյանն ինքը անձամբ ծանոթ չէ հետազոտության անցկացման մանրամասներին, այնուամենայնիվ, նրա խոսքով ‘դրանց արդյունքները լուրջ կասկածների տեղիք են տալիս’:

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն էլ   հետազոտության համաշխարհային մեթոդաբանության չափորոշիչների կիրառումը ‘սխալ’ որակեց: Կազմակերպությունը հարցումն անց է կացրել հեռախոսով: ‘Հեռախոսային հարցումները թերի մեթոդ են  սոցիոլոգիայի  մեջ, եւ անգամ  համալսարանում մեր ուսանողներին խորհուրդ չենք տալիս կիրառել այն: Պատասխանների ընկալման տեսակետից  դրանք արդյունավետ լինել չեն կարող:  Կա մի կարեւոր բացթողում եւս. հաշվի չի առնվում  հարցվողի կրոնական դավանանքը’,-ասաց Ա. Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ըստ  “WIN- Gallap International” հիմադրամի տվյալների,   Հայաստանում հարցման   շուրջ 500 մասնակիցների  70 տոկոսը, ելնելով անձնական վիճակի գնահատման տեսանկյունից, իրենց երջանիկ են համարում,  10 տոկոս` դժբախտ, 18-ը` չեզոք, եւ 2 տոկոսը  հարցին չի պատասխանել:

‘Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ի՞նչո ւ է արտագաղթի ցուցանիշը այդքան բարձր Հայաստանում,-նկատեց  սոցիոլոգ Ա. Աթանեսյանը:
http://youtu.be/3tfpxJgM6h4

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ