27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոյանի հյուրը Պրեսկոտն էր

Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն  ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ:

Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ եւ առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարեւոր համարեց նաեւ Ազգային ժողովի դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց 2008 թ. մարտյան դեպքերին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Ջոն Պրեսկոտի խոսքերով`իր իրավասությունների մեջ չի մտնում այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ` ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները`խոստումնալից:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր դրական փոփոխության արդյունքն ընտրություններն են, եւ որպես Ազգային ժողովի նախագահ, իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար:

Երկուստեք կարեւորվեց ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան  անցկացնելու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ