Գվարդիոլայի սաները ծննդյան նվեր մատուցեցին մարզչին /վիդեո/
Հունվարի 18-ին կայացած Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան դարձյալ ֆուտբոլային հաճելի պահեր պարգեւեցին երկրպագուներին: Պայքարը չափազանց գրավիչ էր եւ լարված:
Էլ-Կլասիկոյում հանդիպման հաշիվը բացվեց խաղի 11-րդ րոպեին, թեեւ խաղի առաջին րոպեներին առավել ակտիվ էր Բարսելոնան: Կրիշտիանու Ռոնալդուն ստանալով Բենզեմայի փոխանցումը, կտրուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին Բարսելոնան արդյունավետ օգտագործեց անկյունային հարվածի իրավունքը: Տանտերերի պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Կառլես Պույոլը ճիշտ խաղարկեց Չավիի օդային հարվածը տանտերերի դարպասին եւ գլխի հարվածով գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը:
Հանդիպման 77-րդ րոպեին Լիոնել Մեսսին գեղեցիկ փոխանցում արեց մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Էրիկ Աբիդալին, ով վարպետորեն գրավեց Ռեալի դարպասը:
Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի սաները Ռեալի դաշտում գրանցեցին հաղթանակ` 2-1 հաշվով: Ի դեպ, նշենք, որ երեկ Բարսելոնայի սաները ծննդյան նվեր մատուցեցին իրենց մարզչին: Գվարդիոլան դարձավ 41 տարեկան:
http://youtu.be/XK_nsKaZgPg