22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Դինքի սպանության գործով դատական որոշումը հիասթափեցնող է”. ԵԽ պատգամավոր

Ռիա Ումեն-Ռույջթեն

Երեքշաբթի օրը թուրքական դատարանը ցմահ բանտարկության ենթարկեց հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ մեղադրվողներց մեկին` Յասին Հայալին, սակայն անմեղ ճանաչեց բոլոր 19 կասկածյալներին` ահաբեկչական կազմակերպությունների հրամանով գործելու մեջ:

Այս դատական որոշումը մի շարք քննադատությունների արժանացավ` պետական պաշտոնյաների ենթադրյալ հանցակցությանը չանդրադառնալու համար:

Եվրոպական խորհրդարանի անդամ եւ Թուրքիայի մասով զեկուցող Ռիա Ումեն-Ռույջթենը հայտնել է. “Հրանտ Դինքի դեպքը կարող էր օրինակ լինել այն բանի, թե ինչպես են պատշաճ կերպով աշխատող դատական իշխանությունները գործում հասարակության ներսում գտնվող կործանիչ ուժերի հետ մեկտեղ: Այս որոշումից պարզ է դառնում, որ կարիք կա հետագայում դատական բարեփոխումներ իրագործել Թուրքիայում “:

Իր զեկույցներում Եվրոպական խորհրդարանը հետեւողականորեն կոչ է արել թուրքական իշխանություններին` կատարյալ հետաքննություն անցկացնել Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ, իրավասու մարմինների անփույթ մեղադրանքների կատարյալ ճշգրտում կատարել եւ բոլորին պատասխանատվության ենթարկել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ