02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատասխան “Ազատություն” ռադիոկայանի կայքի “Իրավապաշտպանի պնդմամբ, իր նկատմամբ ճնշում է գործադրվում” հրապարակմանը

Ժաննա Ալեքսանյան Լուսանկարը` azatutyun.am-ի

Երեկ` հունվարի 19-ին, azatutyun.am կայքի “Իրավապաշտպանի պնդմամբ, իր նկատմամբ ճնշում է գործադրվում” հրապարակման մեջ “Լրագրողները հանուն մարդու իրավունքների” ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն, անդրադառնալով “Եղնիկներ” զորամասում ժամկետային ծառայող շարքային Ժորա Մկրտչյանի հետ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին, նշել է, թե Henaran.am կայքն առաջինն է հրապարակել Ժորա Մկրտչյանին զորամասում սեռական բռնության ենթարկելու մասին տեղեկությունը, սակայն չգիտես ինչու` հարցաքննության կանչում են իրեն:

“Ես կարծում եմ, որ ուղղակի ճնշում է իմ նկատմամբ` գործից հեռացնելու: Հետապնդում է այն առումով, որ չեն հարցաքննում “Հենարանին”, որը իշխանամետ լրատվամիջոց է, եւ իրենց ձեռնտու չէ պարզել, թե նրանք որտեղից գիտեին այդ տեղեկությունները”, – հայտարարել է Ժաննա Ալեքսանյանը վերոնշյալ հրապարակման մեջ:

Թե ինչու են իրեն հարցաքննության կանչել, թող Ժաննա Ալեքսանյանը ճշտի հարցաքննության կանչած մարմիններից` փոխարենը շեշտն ուղղելու այլոց վրա:

Այո, զինվորի նկատմամբ բռնության մասին առաջինը Henaran.am-ն է գրել: Ժաննա Ալեքսանյանի հանգստության համար նշենք, որ Henaran.am-ի լրագրողն արդեն մի քանի անգամ կանչվել է հարցաքննության: Ավելին` մենք հայտարարել ենք, որ ունենք ձայնագրությունները, որոնք կներկայացնենք դատարանում միայն:

Կոչ ենք անում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին հարգել դիմացինի իրավունքները եւ չփորձել  մյուսների հասցեին անհիմն հայտարարություններ անելու հաշվին` բարձրացնել սեփական վարկը: Նման սուտ եւ հորինված հայտարարություններից արդեն իսկ կարելի է եզրակացնել, թե որքանով է արդար Ժաննա Ալեքսանյանի իրավական մղումը:

Իսկ հրապարակման հեղինակին խորհուրդ` լսել բոլոր կողմերին` նյութը հրապարակելուց առաջ:

Henaran.am-ի խմբագիր` Լիլիթ Դավթյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ