25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ՀՀ նախագահին` դադարեցնել ուրանի որոնողական աշխատանքները Սյունիքում

 

Հանրահավաք Կապանում` ուրանի հանքերի շահագործման դեմ, հոկտեմբեր 2010թ.

“Աբվան” ՍՊԸ-ն անցած տարվա հոկտեմբերից  վերսկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի որոնողա-հետախուզական աշխատանքները: Սա անհանգստություն է առաջացրել բնակիչների մոտ:  Թվով 9 հասարակական կազմակերպություն բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում մասնավորապես ասված է.” Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողա-հետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես, ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները:

Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից:

Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով, տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 /տասներեք հազար ութ հարյուր հիսուն/ քաղաքացի եւ մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ-ի դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ կառավարությանը:

Հայտնում ենք մեր վրդովմունքը, Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել:

Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը եւ այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը եւ հասարակական կառույցներին: Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ  հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ:

Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ  ապրելու պայմանները:  Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները եւ չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը”:

Նամակը ստորագրել են ‘Կայուն զարգացում”, “Ազատամարտ’, ‘Կապանի կանանց ռեսուրս կենտրոն’, ‘Խուստուփ’ բնապահպանական, ‘Հանգրվան’բարեգործական, “Ապավեն համայնքներին’,Իրավական հասարակություն” հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացայի Կապանի մասնաճյուղը, եւ Օրհուսի Կապանի կենտրոնը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ