23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սենատի 3 կիլոգրամանոց ազդեցությունը կփոխի աշխարհը

Ռիչարդ Կիրակոսյան

‘’Ֆրանսիայի Սենատի որոշման ազդեցությունը Հայաստանի վրա  դա 3 կիլոգրամանոց ազդեցություն էր ‘’,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` նկատի ունենալով Գյումրիում 3 կգ քաշով լույս աշխարհ եկած  Սարկոզի անունով հայորդուն:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` մենք շատ ‘’Համլետ’’-ներ ունենք, իսկ այսօր ունենք նաեւ Սարկոզի, ինչը ցույց է տալիս, թե որքան կարեւոր էր Հայաստանի համար Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը:

Քաղաքագետի կարծիքով` Սենատի քվեարկությունը ուղերձ էր Թուրքիային, որ Ցեղասպանության ճանաչումը այլեւս միջազգային ուղղություն է, որը չի կարող կասեցվել:

‘’Իսկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այսօր ավելի ուժեղ է, քան երբեւէ, այնպես որ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու հարցում սա մեծ իրադարձություն էր: Աշխարհում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման լուրջ գործընթաց:

Սենատի որոշումը ցուցանիշ կլինի, թե ինչպես է այսուհետ փոխվելու Թուրքիան եւ ինչպես է նայելու իր անցյալին”,-նշեց քաղաքագետը, նկատելով, որ նման կարեւորություն հարցը ստացավ միմիայն Թուրքիայի բուռն արձագանքի շնորհիվ` Անկարան սպառնալիքների եւ ագրեսիվ ժեստերի միջոցով Փարիզին դրդեց նման որոշման:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ֆրանսիայի այս  “ապտակից” հետո Թուրքիան արեւմուտքից դեմքը կդարձնի դեպի արեւելք:

‘Թուրքիան կարող է ավելի հեշտ ու արագ վերադառնալ ֆուտբոլային դիվանագիտությանը, քան սպասում ենք’,-  կարծիք հայտնեց քաղաքագետը`հավելելով, որ Թուրքիայի դիվանագիտական սխալներից մեկն այն էր, որ նա դեմ էր գործընթացին երրորդ կողմի` նույնիսկ Ադրբեջանի  մասնակցությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ