02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թբիլիսիում գտնվող Հ.Թումանյանի բնակարանն արդեն գնորդ ունի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և  բանաստեղծի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը:

Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ