23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի վերջին

Հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդը:

Բանակցությունների արդյունքում էական առաջընթաց է գրանցվել արտաքին, անվտանգության քաղաքականության և արդարադատության  ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել բանակցություններ` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ :

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ