11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ն Թուրքիային կոչ է անում հանդարտվել և հաշտվել սեփական պատմության հետ

ՀՅԴ Բյուրոն ողջունում է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։

Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին եւ փորձել հաշտվել սեփական պատմության հետ։ Դաշնակցության խորին համոզմամբ, թուրքական իշխանությունները ոչ թե պետք է շարունակեն Թուրքիայի ժողովուրդներին քարոզել անհանդուրժողականություն եւ սեփական պատմության ուրացում, այլ՝ իբրեւ 21րդ դարի քաղաքակրթական արժեքները դավանելու հավակնող երկիր՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ ստանձնի դրանից բխող իր պատասխանատվությունը։

ՀՅԴ Բյուրոն ակնկալում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կհաստատի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների որդեգրած օրինագիծը եւ դրանով նոր որակ կհաղորդի Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ Հայ Դատին միջազգային զորակցության գործընթացին։

Henaran.am-ին հաղորդում են ՀՅԴ մամուլի ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ