22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական դատը` դրի մարդկության առաջ. Գուրգեն Յանիկյան /ձայն/

Գուրգեն Յանիկյան

1973 թվականի  հունվարի 27-ին, Միացյալ Նահանգների Սանտա-Բարբարա քաղաքի Բալտիմոր հյուրանոցում 78-ամյա Գուրգեն Յանիկյանը  գնդակահարեց ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին եւ նրա տեղակալին: Ձերբակալությունից հետո դատարանում  Մեծ եղեռնի ականատես անգլալեզու գրողը դատարանում հանդես եկավ հայոց ցեղասպանության վերաբերյալ  թուրքական ժխտողականության դեմ ու  պաշտպանեց Արեւմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը:

Այնուամենայնիվ, նա դատապարտվեց ցմահ բանատարկության:

“Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի: Հազարավոր ինձ նմանների կրծքերում նույն հրաբուխն էր կյանք առնելու եւ մեր վայրագ թշնամի թուրքից պատասխան պահանջելու”,-բանտից ասել է ծերունի Յանիկյանը:

Ութ տարվա բանտարկությունից հետո, 1981թ. Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ եւ մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։

Գուրգեն Յանիկյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից է:
http://www.youtube.com/watch?v=b0hECWQX0dI

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ