17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երիտասարդին դուր է գալիս ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալը

Ըստ  որոշ տեղեկությունների,  ՀՀԿ  համամասնական ընտրացուցակում ընդգրկելու համար քննարկվում է նաեւ  Հայաստանի ավետարանականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդու` Արեն Գրիգորյանի անունը:

Նա Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ է: Որոշ դիտորդների կարծիքով,   Արենի անունը ցուցակում հայտնվելու դեպքում  ՀՀԿ-ի քվեները ավելանալու են  մոտ 50 հազարով: Հայաստանի ավետարանականների այլանսում այդքան ընտրող կա:

Արեն Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը անկուսակցական է, եւ այդ մասին մամուլից է տեղեկանում:

“Ինձ ոչ մի առաջարկ չի եղել, բայց եթե լինի` դեմ չեմ լինի: Լավ միտք է պատգամավոր դառնալը”,-ասաց անկուսակցական ասպիրանտը: Նշենք, որ ՀՀԿ-ում այս տեղեկությունը հերքեցին, նշելով, որ այս պահին ցուցակների մասին որեւէ հստակ տեղեկություն չկա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ