“Կեցցե”-ների շարք. Խ. Ասրյանը շնորհավորում է
“Հայոց արծիվներ” ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԶՈւ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, որտեղ ասվում է. Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած արժանապատի՛վ հայեր
Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին` հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների, Ազգային-Պետական-Հայրենասիրական գաղափարախոսության, նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության շնորհիվ ձեռք բերեց և հիմնադրեց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Ուղիղ 20 տարի է, ինչ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Ազգային Բանակի տարեդարձը:
Հաղթական ու պատվական ուղին հատած Հայոց Ազգային Բանակը հունվարի 28-ին տոնում է իր հիմնադրման 20-րդ տարեդարձը:
Անձամբ իմ և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ իմացե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ հիշե՛ք հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքի և հորինված ադրբեջանցիների պարտվողական հոգեբանության մասին, միաժամանակ մի՛ մոռացեք նրանց կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգի մասին, մշտապես արթո՛ւն պահեք ձեր մեջ հաղթանակած, ազգային, մարտունակ ոգին, և գիտակցելով այս ամենը` միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է:
Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր ավելի, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ. “Կեցցե°ք դուք, կեցցե° Հայոց Ազգային Բանակը, կեցցե° Հայոց Նախագահը, կեցցե° Հայաստանի Հանրապետությունը”:
Մաղթում ենք ձեզ երկարակեցություն և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի: