14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Բոլոր հայերին թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի իրենց ճշմարտությունը, բայց դա այդպես չէ’. Պասկալևա

‘’Հայաստանի դեմ Ադրբեջանական տեղեկատվական պատերազմում Հայաստանն ակնհայտ նահանջում է’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող, ռեժիսոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան: Նրա խոսքով` հայկական կողմն ունենալով պատմական իրավական ճշմարտությունը` միշտ պասիվ է մնում:

‘Բոլոր հայերին թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի իրենց ճշմարտությունը, բայց դա այդպես չէ: Աշխարհը զբաղված է ճգնաժամի հոգսերով:Պետք է խոսել, տարածել ողջ պատմական ճշմարտությունը` օգտագործելով բոլոր ռեսուրսներն ու վավերագրերը’,- համոզմունք հայտնեց Պասկալեւան:

Նա կարծիքով` Ֆրանսիայի Սենատի որոշումը ցույց տվեց, որ աշխարհը պատրաստ է փոխվել և ընդունել ճշմարտությունը: Ահա ինչու, ըստ լրագրողի, Հայաստանը պետք է ‘ձեռքը զարկերակի վրա պահի’, ‘ճկուն’ լինի:

‘Ադրբեջանը մի սուտ է հորինում, հետո այնքան է ուռճացնում ու քարոզում այն, որ աշխարհն ի վերջո ընկալում է այն, քանի որ տեղյակ չի մյուս կողմի ճշմարտությանը’,- ասաց հայ ազգի մեծ բարեկամը` հավելելով, որ արձագանքները  չպետք է հիստերիայի վերածվեն, այլ լինեն մտածված, հավասարակշռված եւ արժանապատիվ:

Ցվետանա Պասկալեւան նկատում է, որ վերջին ժամանակներս հայկական կողմը սկսել է աշխատել այդ ուղղությամբ և արժանապատվորեն արձագանքում է ադրբեջանական հիստերիային:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին, նա նշեց, որ կողմ է բանակի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների գոյությանը, սակայն  լրագրող-վավերագրի խորը համոզմամբ` բանակը այն կառույցն է, որը պետք է ունենա սահմաններ և սահմանափակումներ, չէ որ գոյություն ունի ազգային գաղտնիք հասկացությունը:

‘Պետք է զգուշորեն մոտենալ բանակին, չանցնել շահարկումների սահմանը, քանի որ մի անզգույշ տեղեկատվության հոսքը կարող է վնասել հայերի ազգային շահին’,- ասաց հայերի սիրելի վավերագիրը` հավելելով, որ փետրվարի 16-ից սկսվում է շրջագայություն Բուլղարիա, Լիբանան, Ֆրանսիա, Ռուսաստան, որի ընթացքում ցուցադրվելու են Արցախյան պատերազմի  մասին նրա նկարահանած ֆիլմերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ