23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկը կտրվի համագումարով. ՀՀԿ-ն ինքնամաքրվում է

Henaran.am –ի ունեցած տեղեկություններով, ՀՀԿ 13-րդ համագումարը, որի ընթացքում հստակեցվելու են սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, տեղի կունենա մարտի 15-20-նն  ընկած ժամանակահատվածում: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, համագումարի ընթացքում կընտրվի ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նոր կազմը:

Իշխող “Հանրապետական”-ը, փաստորեն, նախընտրական մեկնարկը կտա հենց այս համագումարով: Իսկ մինչ այս, ՀՀԿ-ն սկսել է իր շարքերը “մաքրել” բոլոր նրանցից, ովքեր ավանդաբար նախընտրական “խաղերի” մեջ են եղել եւ շարունակում են մնալ:

Մասնավորապես, խոսքը այն համայնքների հանրապետական ղեկավարների մասին է, որոնք այլ կուսակցությունների հետ փորձում են ընդհատակյա “դաշն” կնքել:

Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ  որոշ մարզպետներ եւ համայնքապետեր Երեւան են կանչվել: Այս քայլերը, մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականացվում են ՀՀԿ-ի` ընտրություններին արդար մասնակցությունն ապահովելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ