22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արոնյանը` չեմպիոն. Վեյկ ան Զեե

Լեւոն Արոնյան

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանի ուժեղագույն  շախմատիստ Լեւոն Արոնյանը ընդամենը 12 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ եւ վաստակած 9 միավորով նվաճեց Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող 74-րդ Tata Steel շախմատային փառատոնի չեմպիոնի կոչումը:

A  մրցաշարում հաղթելու համար Լեւոն Արոնյանը պարգեւատրվեց 10հազար եվրո գումարով: Այսպիսով, հայ գրոսմայստերը 13 պարտիաներից 2-ում պարտվեց, 4 անգամ ոչ ոքի խաղաց եւ 7 անգամ հաղթանակ տոնեց: Բացի այդ, Արոնյանի պարտիաները 3 անգամ լավագույնը ճանաչվեցին:

2-րդ հորիզոնակաը զբաղեցրեց Մագնուս Կառլսենը,3 -րդը` Թեմուր Ռաջաբովն էր, 4-րդը` Ֆաբիանո Կարաունան, ով վերջին տուրում պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:

Նշենք նաեւ, որ Արոնյանը 2007 եւ 2008 թթ-ին արդեն երկու անգամ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, սակայն այսօր նա առաջին անգամ միանձնյա հաղթող ճանաչվեց . 2007-ին Լեւոնը մրցանակը կիսել էր Թեմուր Ռաջաբովի եւ Վեսելին Թոփալովի հետ, իսկ  2008-ին` Մագնուս Կառլսենի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ