26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոն Զուրաբյանը սպառնաց լրատվամիջոցներին

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց, որ ասուլիսի ավարտից հետո, որը դեռ ընթացքի մեջ է, կայանալու է քաղխորհրդի նիստը, որում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տեսակետները: ՀԱԿ համակարգողի խոսքով, համամասնական ցուցակների հարցը դեռեւս չի քննարկվել, թեեւ  առանձին կուսակցություններ ներկայացրել են իրենց տեսակետները համամասնական ցուցակների հարցում:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ “վերջերս շատ լրատվամիջոցներ ինչ ասես չեն գրում` ներկայացնելով իրենց ինֆորմացիաները, թե Լյուդմիլա Սարգսյանը պահանջել է , որ երեք թեկնածու ընդգրկվի”:

ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ Կոնգրեսի քաղխորհրդի նիստի վերաբերյալ հրապարակված նման տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում ու սպառնաց լրատվամիջոցներին: ” Եթե սա շարունակվի, մենք պետք է ուղղակի հրապարակենք այն լրատվամիջոցների անունները, որոնք միտումնավվոր կեղծում են քննարկման արդյունքները եւ տարածում սխալ ինֆորմացիա”,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը:

Լեւոն Զուրաբյանը շարունակելով համամասնական ցուցակների թեման` ասաց, որ 18 կուսակցությունները կարեւորում են սկզբունքները, քան քաղաքական առեւտուրը:

“Մենք չենք ասում որ, դա հեշտ գործ է, բայց պետք է աշխատենք, պետք է գործենք: Իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեին, որ մենք չենք կարողանա դաշինք կազմել, բայց դաշինքն արդեն կազմված է: Իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն, որ մենք այդ հարցում չենք կարողանա համաձայնության հասնել, ոչինչ, էդտեղ էլ մենք իրենց կհիասթափեցնենք”:

ՀԱԿ համակարգողը ասաց, որ համամասնական ցուցակների քննարկման ժամանակ կարող են լինել “որոշակի կրքեր”, որոնք հաղթահարելի կլինեն: Հարցին թե, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ համամասնական ցուցակը:

Լեւոն Զուրաբյանը ասաց, որ քննարկում չի եղել, բայց իր տեսակետը, եւ շատերի, այն է, որ տրամաբանական է, որ Տեր-Պետրոսյանը գլխավորի ցուցակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ