24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԻՊ գրասենյակը ոչ հերքում է, ոչ` մեկնաբանում

Henaran.am –ի տեղեկություններով, ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է իրեն տեղակալներ նշանակել:

Ուշագրավ է, որ օմբուդսմենն արդեն ունի մեկ գլխավոր խորհրդական եւ եւս երեք խորհրդականներ:

Կարեն Անդրեասյանը նաեւ մեկ օգնական ունի: Թե ինչու այսքան խորհրդականներով եւ օգնականով շրջապատված Կարեն Անդրեասյանն զգացել է նաև  տեղակալների կարիք, դժվար է ասել: Ուշագրավ է, որ  Henaran.am –ի այս տեղեկությունը ՄԻՊ գրասենյակը չհերքեց, բայց եւ չմեկնաբանեց:

ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը մեզ հետ զրույցում ասաց միայն. “Մենք պատրաստում ենք հաղորդագրություն, Ձեր բոլոր հարցերի պատասխանն այդ հաղորդագրության մեջ կգտնեք: Ես հիմա  չեմ կարող որեւէ բան մեկնաբանել, որովհետեւ դեռ հստակ ինֆորմացիա չկա”:

Նկատենք, որ “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ օրենքով համապատասխան հոդված /հոդ. 22/, ՄԻՊ-ը կարող է տեղակալ ունենալ, ուժը կորցրած է համարվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ