22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պահքի մեջ գտնվող գլխավոր ոստիկանապետը բարկացել է

Այսօր՝ հունվարի 31-ին կայացած ոստիկանության կոլեգիայի նիստում, Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ ոչ մեկը զերծ չի կադրային փոփոխությունների մահակի տակ ընկնելու ռիսկից:

Մասնավորապես ոստիկանապետը հրապարակավ բարկացել է Դիլիջանի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի վրա, ով մոտ մեկ ամիս է, ինչ նշանակվել է: Ոստիկանապետի գնահատմամբ, ոստիկանության 70 տոկոսը “նորմայի” մեջ է, 20 տոկոսը` ՛՛մոլորյալ՛՛, ում հնարավոր է ՛՛խելքի բերել՛՛,  10 տոկոսն էլ ենթակա է ազատման:

Հանրապետության թիվ մեկ ոստիկանը  խոսել է նաեւ ոստիկանի նոր տեսակի մասին: Այն պետք է ներշնչող եւ վստահեցնող լինի:

Բնականաբար, Գասպարյանը չի մոռացել Աստծուն`այդ ամենը նա անելու է Աստծո կամոք: “Ցանկացած  գործում առաջն Աստված”,-կոլեգիայի վերջում ասել է Վլադիմիր Գասպարյանը, ով, ի դեպ երեկվանից Պահքի մեջ է:

Ի դեպ, եկեղեցական ծիսակարգով Պահքի մեջ գտնվողներին խորհուրդ չի տրվում բարկանալ: Դա եւս մեղք է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ